կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա․ 2 անձ ստացել է մարմնական վնասվածք

Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա․ 2 անձ ստացել է մարմնական վնասվածք

Այսօր՝ Ժամը 15:20-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Chevrolet» մակնիշի, 40-ամյա Արտյոմ Բաբայանի վարած «Kia Forte» մակնիշի և 23-ամյա Նժդեհ Ռազմիկ Մկրտիչի վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 2 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են տուժածների ինքնությունը։

  • Կիսվել: