Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցում Մեծ Եղեռնին նվիրված Բարեխոսության կարգ է մատուցվել
Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ, մատուցվեց Բարեխոսության կարգ, աղոթք` նվիրված 1915 թ Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 1,5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների հիշատակին։
Տեղեկությունը տարածել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը՝ կից ներկայացնելով լուսանկարներ:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-րդ տարելիցն է:
Ապրիլի 24-ի ժամը 14։00-ին Թուրքիայի դեսպանատան առջև պահանջատիրական ցույց և բաց ցուցահանդես կանցկացվի:
Երեկ՝ ապրիլի 23-ին, Թբիլիսիում Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթ է անցկացվել: