շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թբիլիսիի քաղաքապետն ու Վրաստանի ԱԺ նախագահը նույնպես շնորհավորել են հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Թբիլիսիի քաղաքապետն ու Վրաստանի ԱԺ նախագահը նույնպես շնորհավորել են հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Նախ շնորհավորում եմ Վրաստանում և Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում:
Երջանկություն և առաջընթաց ձեզ և ձեր ընտանիքներին», -գրում է քաղաքապետը իր ֆեյբուքյան պաշտոնական էջում։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին թվիթերյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ՝ մաղթելով բարություն և բարօրություն։

«Շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն, վիրահայությանը և ողջ աշխարհում բոլոր հայերին, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ։ Թող այս տոնը ուրախություն, բարություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

  • Կիսվել: