Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի
Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։ Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը։
Աղոթքից հետո ծաղկեպսակ զետեղվեց Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: