չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տավուշում բախվել են Ford Transit-ն ու Opel-ը․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Տավուշում բախվել են Ford Transit-ն ու Opel-ը․ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում  Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Տավուշի մարզի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մահացածին, ով Opel-ի վարորդն է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գիշյանը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: