շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Տավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանք

Տավուշում 4 ճանապարհներ հրատապ կհիմնանորոգվեն. Ո՞ր ճանապարհներն են դրանք

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում որոշում կայացրեց, որն ուղղված է Տավուշի մարզային նշանակության 13․2 կմ երկարության ավտոճանապարհների վիճակի բարելավմանը:

Խոսքը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող և Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհների մասին է, որոնք  խորհրդային տարիներից չեն վերանորոգվել և գտնվում են խիստ անմխիթար վիճակում։

Հաշվի առնելով այն, որ ծրագրերը համահունչ են մարզի սոցիալ-տնտեսական և համայնքների զարգացման ու միջնաժամկետ ծախսային ծրագրերին, դրանք  առաջնահերթության կարգով ներկայացվել են  ՀՀ կառավարություն՝ հրատապ իրականացվող ծրագրերի ցանկում ընդգրկելու նպատակով։

2023-ին այս 4 ճանապարհների շինաշխատանքների համար հայտարարվել են մրցույթներ և կնքվել պայմանագրեր՝ համապատասխանաբար 622,800․0 հազ․դրամ, 487,800․0 հազ․դրամ,   777,000․0 հազ․դրամ և 481,485․0 հազ․դրամ գումարներով։

2024-ի պետական բյուջեով հատկացվել է կնքված  պայմանագրերի 20% -ի չափով գումար:

Այժմ առաջարկվում է Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածի հիմնանորոգման համար հատկացնել 503,577.6 հազ․ դրամ,

Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային ճանապարհահատվածի հիմնանորոգման համար՝ 397,318.4հազ․ դրամ,

Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար՝630,792.8հազ․ դրամ,

Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար՝ 390,718.6հազ․ դրամը։

  • Կիսվել: