շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տավարի կոտլետի, իշլի քյուֆթայի ու խինկալու ֆարշի նմուշառումից հետո խախտումներ են հայտնաբերվել

Տավարի կոտլետի, իշլի քյուֆթայի ու խինկալու ֆարշի նմուշառումից հետո խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում «Քարավան» ապրանքանիշի «Տավարի կոտլետ», «Իշլի քյուֆթա», «Խինկալու ֆարշ» արտադրատեսակներից:
 
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Տավարի կոտլետ» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Իշլի քյուֆթա» արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, իսկ «Խինկալու ֆարշ» խճողակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և սալմոնելլա ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:
 
«Ազարիա» ՍՊԸ-ի (ք. Երևան, Նորք-Մարաշ) արտադրության առանձին գործառույթներ կասեցվել են, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակները համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին:

  • Կիսվել: