Տատիկներ կան, որ տելեվիզրի հետ խոսում են, սկսում են անիծել, ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմությունն այդ տելեվիզրի հետ կռվող մարդն է. Հայկ Կոնջորյան
«Քանի որ դուք խորհրդարանական ընդդիմություն եք և մեր քննադատն եք, բա այդ քաղաքական պայքարում դուք ո՞ւր եք: Ասում եք՝ պատրաստ եք Հայաստանը գնալ, փրկել, կառավարումը վերցնել ձեզ վրա, դուք այդ քաղաքական պայքարի մեջ որտե՞ղ եք, ինչո՞ւ Գյումրիում, Վանաձորում չկաք»,- ԱԺ նիստում դիմելով ընդդիմադիր պատգամավորիներին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունները գործող ուժ են և պետք է մասնակցեն գործընթացին. «Տատիկներ կան, որ տելեվիզրի հետ անընդհատ խոսում են, սկսում են անիծել, սկսում են կռիվ անել հեռուստացույցի հետ, ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմությունն այդ տելեվիզրի հետ կռվող մարդն է: Իրականում դուք այդ հեռուստացույցի մեջ եք, դուք գործող անձ եք, դուք քաղաքական ուժ եք, որը պետք է գնա ոչ թե ուղղակի կողքից քննադատի, պիտի գնա մասնակցի այդ կառավարմանը համայնքներում»: