շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են BMW M-3-ն ու Opel Zafira-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են BMW M-3-ն ու Opel Zafira-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

Փետրվարի 5-ին՝ ժամը 15։02-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան և Գագարինի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» (վարորդ` Գ. Ա., ծնված 1961 թ.) և «BMW M3» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ա․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Տաշիրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Возможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе

  • Կիսվել: