կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Տաշիր պիցցա» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակվում են. ՍԱՏՄ

«Տաշիր պիցցա» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակվում են. ՍԱՏՄ

Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:

Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:

 

Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է:

 

  • Կիսվել: