հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, որից մոտ 3 հա՝ անտառածածկ տարածքում

Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, որից մոտ 3 հա՝ անտառածածկ տարածքում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 12:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սարչապետ ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ի հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։55-ին, մարվել՝ 14։53-ին: Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, որից մոտ 3 հա անտառածածկ տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության 4 աշխատակից և 1 ինժեներական տեխնիկա։

 

 

  • Կիսվել: