հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տաշիր բարեգործական հիմնադրամը շտապօգնության պետական ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգև է վճարել

Տաշիր բարեգործական հիմնադրամը շտապօգնության պետական ծառայության բոլոր աշխատակիցներին դրամական պարգև է վճարել

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ և հայտարարել, որ Հայաստանի շտապօգնության ծառայության բժիշկներին, բուժակներին և վարորդներին դրամանկան պարգև հատկացնելու մասին։

Ընդհանուր առմամբ, 150 մլն դրամի (300 հազար ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցությունը կստանան  շտապ օգնության 1346 աշխատակիցներ:

Այս նախաձեռնությունը, ինչպես եւ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցությանն ուղղված նախորդները, Սամվել Կարապետյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի եւ համանուն հիմնադրամի նախագահի անձնական նախաձեռնությունն է: «Ծանր ժամանակաշրջանում ժողովրդին ցուցաբերվող օգնությունը մեր առաջնային խնդիրն է։ Մենք միշտ անելու ենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, որպեսզի աջակցենք բժիշկներին և պաշտպանենք մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում», — ընդգծել է գործարարն ու բարերարը։

«Տաշիր» հիմնադրամը կորոնավիրուսային վարակի տարածման մասին տեղեկատվության ստանալուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել օգնությանը՝ բոլոր մակարդակներում։ Առաջին օրերից աջակցություն են ստացել ոչ միայն բժշկական հաստատությունները եւ վիրուսի դեմ պայքարի կառավարական տարբեր հիմնադրամներ, այլեւ անձամբ բժիշկները, ինչպես նաեւ բնակչության առավել խոցելի շերտերը եւ կազմակերպությունները, մասնավորապես ՝ ծերանոցները, տուն -ինտերնատները եւ այլն:

Արդեն մարտի սկզբին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին հատկացվել է 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար), անձնակազմին խրախուսելու և բուժհաստատությունները կահավորելու համար, և 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) ՝ կորոնավիրուսին հակազդելու համար ստեղծված հատուկ կառավարական հաշվեհամարին։

Մարտի 16-ին «Տաշիր» հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ պաշտպանության անհրաժեշտ միջոցները (պաշտպանական դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ միջոցներ, ջերմաչափեր և այլն) փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայաստանում Կարմիր խաչի ներկայացուցչություն, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, Էջմիածին քաղաքի քաղաքապետարան, Երևանի թիվ 1 և «Նորք» տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, ինչպես նաև «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ:

Ավելի ուշ հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է ուղարկել՝ 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցների մի մասն ուղղվել է կորոնավիրուսի դեմ պայքարին, մյուս մասը՝ Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը, որոնք սահմանների փակման պատճառով չեն կարողացել ժամանակին հայրենիք հասնել։ Ընդ որում, Հայաստանի քաղաքացիների զգալի մասը մի քանի շաբաթ ստիպված են եղել գիշերել Մոսկվայի օդանավակայաններում։ Այս խնդիրը լուծելու համար «Տաշիր»- ն ընթացիկ տարվա մարտ-հունիս ամիսներին կազմակերպել է անհրաժեշտ թվով չարտերային չվերթներ դեպի Հայաստան ։

  • Կիսվել: