Տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց, ընդհանուր վնասը մոտ 7 միլիոն դրամի չափ է. Հրաչյա Հակոբյանը՝ իր տնից կատարված գողության մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 7-8 մլն դրամի վնաս է կրել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իր առանձնատունը թալանելու դեպքին։
«Հրապարակ» թերթն ավելի վաղ գրել էր, որ Հակոբյանի առանձնատունը թալանել են, բայց պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն:
«Տարել են գումար, ոսկեղեն, մեկ ժամացույց։ Կանխիկ գումարը 3 մլն դրամ էր»,– ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, բայց հունվարի 14-ին է դիմել ոստիկանություն, որովհետև այդ ժամանակ է ԱՄՆ–ից վերադարձել Հայաստան։
Պատգամավորը պարզաբանեց, թե ինչու է ԱՄՆ–ում եղել։
«Ես ամուսնալուծված եմ։ Նախկին կինս ամուսնացել է ԱՄՆ–ում բնակվող քաղաքացու հետ։ Ես նախընտրել եմ, որ երեխաներս ապրեն մոր հետ»,– նշեց պատգամավորը։
Հիշեցնենք` «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հակոբյանն այդ առանձնատունը ձեռք է բերել իշխանափոխությունից հետո: