ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տանիքագործը դույլը տալիս է, ասում՝ որտեղ կաթի, կդնեք տակը. սա իրականությունն է մեր մասին. Փաշինյան

Տանիքագործը դույլը տալիս է, ասում՝ որտեղ կաթի, կդնեք տակը. սա իրականությունն է մեր մասին. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռի կատարած երեկվա այցից իր դժգոհություններն ամփոփեց անեկդոտով։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պրարաբային կուլտուրան խորը նստած է մեզ մոտ։ Ոչինչ, կքանդենք, նորը կսարքենք։

Մի հատ հին հայտնի անեկդոտ կա. մեկն ուզում է տան տանիքը փոխի, հրավիրում է տանիքագործին։ Արդեն հաջողություն են ասում, տանիքագործը բերում է մի քանի դույլ է տալիս։ Տանտերը հարցնում է՝ էս ի՞նչ է։ Ասում է՝ թիթեղից մի քիչ ավելացրել էր, տասը հատ դույլ եմ սարքել, որտեղ կաթի, դնես տակը։

Սա լրիվ մեր մասին է, անեկդոտ չէ, իրականությունն է մեր մասին՛՛:

  • Կիսվել: