երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թալանել են ՌԴ քաղաքացի՝ «Արսենալ ԼՊԴ» տնօրենի և «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Toyota-ները

Թալանել են ՌԴ քաղաքացի՝ «Արսենալ ԼՊԴ» տնօրենի և «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրենի Toyota-ները

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Ստանիսլավ Բեկովի ահազանգի փաստով։

shamshyan.com-ի հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ նոյեմբերի 2-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Ս. Բեկովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Արսենալ ԼՊԴ» ՓԲԸ տնօրենն է։ Նոյեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ալեքսանդր Ստեփանյանը և հայտնել, որ նույն օրը, կեսգիշերն անց մինչև առավոտյան ժամը 08։00-ն անհայտ անձը կամ անձինք գողացել են Կոմիտասի պողոտայում կայանված «Իկօ Մաշիններ» ՍՊԸ-ին պատկանող իր կողմից շահագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Դեպքի վայրում Ա. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված ՍՊԸ-ի վաճառքի տնօրենն է։

  • Կիսվել: