հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թալանել են Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի տունը

Թալանել են Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ թալանել են Երևանի քաղաքապետարանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանի բնակարանը։ 

Վերջինս դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 13-ին ինքն այցելել է Գողթ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղում գտնվող իրեն պատկանող սեփական տուն և հայտնաբերել, որ ճաղավանդակը կոտրել են, ապա պատուհանը բացել, մուտք գործել տուն և այնտեղից հափշտակել պատից կախված նկարներ։

Բնակարանային գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

  • Կիսվել: