շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքում փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարները

Սյունիքում փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարները

Փետրվարի 1-ին, ժամը 20։06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին երկու բեռնատար ավտոմեքենա բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները դժվարանցանելի հատվածում քարշակել են (մոտ 2 կմ) բեռնատար ավտոմեքենաները, որոնք շարունակել են ընթացքը:
 

  • Կիսվել: