շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գորիս-Կապան ճանապարհը մինչև երեկո կբացվի. պատգամավոր

Գորիս-Կապան ճանապարհը մինչև երեկո կբացվի. պատգամավոր

Սյունիքում այս պահին ընթանում են եռակողմ բանացություններ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածների բացման շուրջ։

Բանակցություններին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

Ինչպես հայտնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը, բանակցությունները ընթանում են դրական դինամիկայով և ամենաուշը երեկոյան ճանապարհը կբացվի։
 
Նա նաև նշում է, որ տեղանքից բնակչության տարհանում չի եղել, կրակոցներ չեն հնչել։
 
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
 
Նշենք, որ քաղաքացիական մեքենաներ էին մնացել շրջափակման մեջ, որոնք հանվել են ռուս խաղաղապահների ջանքեդը շնորհիվ։

 

 

  • Կիսվել: