հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարների, ոստիկանների և համագյուղացիների համատեղ ուժերով անվնաս հայտնաբերվել է Ռ. Կ.-ն (ծնված 1957 թ.):

 

  • Կիսվել: