հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Սյունիքի մարզում իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի

Սյունիքի մարզում իրանական համարանիշներով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբդուլլահ Զամիռը իր վարած «MACK» մակնիշի բեռնատարով (ցիստեռնով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հաայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը դարձել է միակողմանի, և առկա է եղել վառելիքի արտահոսք։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր ժամանել են Աղվանու հենակետից։ Օպերատիվորեն ժամանել են նաև թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

 

  • Կիսվել: