կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Սյունիքի մարզում 11-րդ դասարանի աշակերտը Նիվայով վրաերթի է ենթարկել 17-ամյա համադասարանցուն

Սյունիքի մարզում 11-րդ դասարանի աշակերտը Նիվայով վրաերթի է ենթարկել 17-ամյա համադասարանցուն

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել դեկտեմբերի 21-ին Սյունիի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Այդ օրը. ժամը 09։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովորում են Ագարակի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։ 

 

  • Կիսվել: