շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը մարզպետարանի ղեկավար կազմի ու իր դստեր հետ այցելել է սահմանապահ Ներքին Հանդ գյուղ

Սյունիքի մարզպետը մարզպետարանի ղեկավար կազմի ու իր դստեր հետ այցելել է սահմանապահ Ներքին Հանդ գյուղ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանի ղեկավար կազմի ու իր դստեր հետ այցելել է Կապան համայնքի սահմանապահ Ներքին Հանդ գյուղ, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
 
՛՛Մարզպետը, չնայած հաճախ է այցելում սեպտեմբերի 13-ից հետո լրիվ այլ կարգավիճակում հայտնված Ներքին Հանդ, Նոր տարվա նախաշեմին ևս ցանկացավ հանդիպել գյուղացիներին, զրուցել նրանց հետ ու իր ամանորյա բարեմաղթանքները փոխանցել։
 
Ռոբերտ Ղուկասյանը նաև ցանկացավ արձագանքներ լսել վերջին շաբաթներին այստեղ մարզպետարանի ֆինանսավորմամբ մեկնարկած սոցիալական, տնտեսական ծրագրերի, այլ տիպի աջակցության արդյունավետության մասին։ Իսկ աջակցությունը ներքինհանդեցիներին բազմաբնույթ է ու ձևավորվել է՝ ելնելով իրենց իսկ կողմից արված առաջարկներից։ Մասնավորապես, աջակցություն են ստացել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, գյուղացիներին օժանդակություն է տրվել ու հնարավորություն՝ զբաղվելու մեղվապահությամբ, ճագարաբուծությամբ, ձեռք բերելու թռչնակեր և այլն։
 
Նպատակն այն է, որ հատկապես հողագործությամբ զբաղվելու խոչընդոտների պարագայում, մարդիկ կարողանան զարգացնել գյուղատնտեսության այլ ճյուղեր ու ամուր մնան սեփական հողում․․․
 
Ի դեպ, Ներքին Հանդի բնակիչները վերադարձել ու ապրում են իրենց տներում, անգամ քաղաքաբնակ համագյուղացիներից են այս օրերին այստեղ եկել՝ Ամանորը դիմավորելու համար։
Հատկանշական է, որ մարզպետի հետ զրույցներում գյուղացիներին ամենից առաջ հուզում էին ոչ թե իրենց խնդիրները, այլ հարցնում էին Արցախի մեր հայրենակիցներից ու ճանապարհի բացվելուց․․․՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: