շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը Գորիսի քույր քաղաք Վիենում քննարկել է իրականացված ծրագրերն ու հետագա համագործակցությունը

Սյունիքի մարզպետը Գորիսի քույր քաղաք Վիենում քննարկել է իրականացված ծրագրերն ու հետագա համագործակցությունը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 21-ին եղել է Գորիսի քույր քաղաք Վիենում, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Մարզպետը հանդիպում է ունեցել Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի հետ, շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանություններին Գորիս քաղաքում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Մարզպետն ու քաղաքապետը կարեւորել են հետագա համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ մասնավորապես առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում։

Վիենի քաղաքապետարանում Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաեւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց մեծ մասը հայ համայնքի ներկայացուցիչներ էին։ Վերջիններս ներկայացրել են «Գորիս-Վիեն» միության շրջանակներում փոխգործակցության ու ֆրանսիական կողմի աջակցության արդյունքները։

Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի եւ փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցի ուղեկցությամբ Սյունիքի մարզպետը նաեւ շրջայց է կատարել քաղաքում։

Վիեն այցի ընթացում Ռոբերտ Ղուկասյանին ուղեկցում էին Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Լեւոն Դավթյանն ու մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը:

  • Կիսվել: