երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Սյունիքի մարզին 300 000 եվրո կհատկացվի. մարզպետն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Սյունիքի մարզին 300 000 եվրո կհատկացվի. մարզպետն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:

Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։

Քվեարկությանը ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

 

  • Կիսվել: