չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սյունիքի մարզի Ակներ գյուղը Գորիսին կապող ճանապարհ է բացվել

Սյունիքի մարզի Ակներ գյուղը Գորիսին կապող ճանապարհ է բացվել

Գորիսում այսօր`դեկտեմբերի 25-ին, տեղի է ունենում Դավիթ Բեկ փողոցի բացումը։ Միջոցառմանը մասնակցում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սյունյաց  թեմի առաջնորդ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը:

Պատմության մեջ առաջին անգամ Ակները Գորիսին կկապվի ուղիղ, ասֆալտապատ ճանապարհով։ Նախորդ տարի իրականացվել է ճանապարհի մի հատվածը, այս տարի այն ամբողջովին ավարտին է հասցվել: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 450 մլն ՀՀ դրամ է: Պետություն համայնք գործակցության շրջանակներում է  իրականացվում ծրագիրը․ 55 տոկոս համայանքի, 45 տոկոս պետություն համաներդրումն է։

Տեղի կունենա նաև Գորիս համայնքի Ակներ բնակավայրի խաղահրապարակի բացման արարողություն։ Խաղահրապարակը տեղադրվել է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքեր» ծրագրի հետ համատեղ նախաձեռնությամբ։ Ծրագրի շրջանակներում թվով 9-րդ խաղահրապարակն է տեղադրվում համայնքում:

  • Կիսվել: