ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սյունիքի «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում վթարվել է Երևանից Գորիս մեկնած մեքենան. կա երկու զոհ

Սյունիքի «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում վթարվել է Երևանից Գորիս մեկնած մեքենան. կա երկու զոհ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ: Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա: Կա երկու զոհ։

  • Կիսվել: