Սուրմալուում կրկին փլուզում է եղել. նախնական տվյալներով` կան տուժածներ (տեսանյութ)
Այսօր ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
«Մեր փրկարարների խումբը ներկա պահին տեղում աշխատում է։ Նախնական տվյալներով` 3 վիրավոր կա»,– հայտնել է ԱԻՆ խոսնակը։


