հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով՝

 վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

 հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150,000 դրամի չափով,

 հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300,000 դրամի չափով,

 զոհված անձանց (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

  • Կիսվել: