«Սուրմալու»-ի եռահարկ շենքը պայթեցման եղանակով չի ապամոնտաժվելու․ նախարար
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի եռահարկ կիսավեր շենքը պայթեցման եղանակով չի ապամոնտաժվելու, մոտ օրերս ապամոնտաժման աշխատանքները կսկսվեն։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Անդրադառնալով սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով բախման վայրերում զոհված զինծառայողների մարմինների, անհետ կորածների որոնողական աշխատանքների հարցին՝ ԱԻ նախարարն ասաց, որ տեղեկություն չունի։ «Դրանով Պաշտպանության նախարարությունն է զբաղվում», - ընդգծեց նա։


