կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Սուրեն Պապիկյանը հայր է դարձել

Սուրեն Պապիկյանը հայր է դարձել

Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջնեկը։ Նորածին դստերը ծնողներն անվանել են Նռանե։

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։ Նա հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․

«Նռանե Սուրենի Պապիկյան։ Բարով ես ծնվել, իմ առաջնեկ, իմ Նռանե»:

Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի 22–ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել էր ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքը։ Արմինե Մուրադյանը Պապիկյանի խոսնակն է եղել նրա` ՏԿԵՆ եղած ժամանակ։ Պսակադրությունը կատարվել էր Գեղարդի վանքում։

 

  • Կիսվել: