շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սուրեն Պապիկյանին զոհված զինծառայողների ծնողները դիմավորեցին «թուրք» անվանելով

Սուրեն Պապիկյանին զոհված զինծառայողների ծնողները դիմավորեցին «թուրք» անվանելով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին զոհված զինծառայողների ծնողները դիմավորեցին «թուրք» անվանելով:

Զոհված զինծառայողների ծնողները, որոնք հնարավորություն չունեն մոտենալու կառավարության անդամներին, հեռվից հռետորական հարցեր ու կոչեր ուղղեցին Սուրեն Պապիկյանին. «Պատմության դասատուից ի՞նչ պաշտպանության նախարար», «դուք թուրք եք, հայ չեք»:

Զոհված զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանին «դիմավորեցին» նրան «թուրք», «հայասպան», «դավաճան» անվանելով: Նրանք նաեւ տարբեր վիրավորական խոսքեր հնչեցրին:

Նշենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր էր  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: «Եռաբլուրից» ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ է: Այստեղ են նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Քիչ անց պանթեոնում կմեկնարկի բանակի օրվան նվիրված միջոցառումը, որը լրագրողների համար փակ է: Տարածքում թույլ չեն տալիս լրատվամիջոցներին աշխատել:

Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք փորձելու են թույլ չտալ, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին:

  • Կիսվել: