ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանին տեղափոխող մեքենան Սյունիքում չի խրվել-մնացել ցեխի մեջ. հերքում

Սուրեն Պապիկյանին տեղափոխող մեքենան Սյունիքում չի խրվել-մնացել ցեխի մեջ. հերքում

Համացանցում տարածված հրապարակումները, թե երեկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փորձել են այցելել Բարձրավան, ու նրանց տեղափոխող մեքենան խրվել-մնացել է ցեխի մեջ, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Երեկ ողջ օրը փոխվարչապետն ու մարզպետն անարգել ու առանց խոչընդոտների այցելել են տարբեր գյուղեր ու ճանապարհներ։ Նյութում վկայակոչում են Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանի խոսքերը, որը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինքը լրատվամիջոցներին նման բան չի ասել։ Ինքն ընդամենը շինաշխատանքների վայրում հանդիպել է ճանապարհը դիտարկող Ս․Պապիկյանին ու Մ․ Պողոսյանին ու ներկայացրել իր առաջարկները», - հայտնել են մարզպետարանից:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, թե փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել։ 

«Սա այն գյուղերից է, որը հայտնվել է շրջափակման մեջ և ադրբեջանցիների մաքսային հսկողության ներքո: Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի, իսկ անձրեւի ժամանակ էլ ավելի է բարդանում երթևեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, խրվել-մնացել է ցեխի մեջ», - գրել էր թերթը:

  • Կիսվել: