երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բուք է եղել, քաղաքացիները չեն կարողացել իջնել ինքնուրույն

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բուք է եղել, քաղաքացիները չեն կարողացել իջնել ինքնուրույն

Հունվարի 11-ին, ժամը 14։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք։

  • Կիսվել: