երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել. մայրը մեղադրում է բժիշկներին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել. մայրը մեղադրում է բժիշկներին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը եզակի նորածնային քաշով՝ 6 կգ կշռող նորածին է մահացել:

Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ծննդկանին, որը մանրամասնել է՝ երեխան ծնվելիս է մահացել:

«Առողջ երեխա է եղել, ես իրենց ասել եմ՝ կեսարյան արեք, բայց ասել են՝ 4 կիլանոց երեխա ա, կարաս բերես։ Բայց իմ էրեխեն ծնվել ա 6 կգ, 64 սմ բոյով։ Սա բժիշկների մեղքով ա եղել»,- մեղադրել է մայրը:

Բժիշկ Արայիկ Սարգսյանն էլ լրատվամիջոցին փոխանցել է, որ իրավապահ մարմիները զբաղվում են հարցով, ամեն ինչ կպարզվի, բժիշկները մեղավոր չեն: Նա հավելել է, որ ծննդկանը ավելորդ մեծ քաշ է ունեցել, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցրել։ 

Տեղեկություն ստանալու նպատակով «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանին հետ: Վերջինս նշեց, որ իր համար ոչ աշխատանքային օր է, տեղեկատվություն փոխանցել չի կարող: Խոսնակը հորդորեց այլ մանրամասների համար զանգահարել վաղը:

  • Կիսվել: