ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում, իսկ ՀՎԿԱԿ տնօրեն ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին. Ահազանգ

Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում, իսկ ՀՎԿԱԿ տնօրեն ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին. Ահազանգ

Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում։ Հիվանդանոցներում, հատկապես մանկական բաժանմունքներում մեծաթիվ են թոքաբորբերով, օտիտներով, օբստրուկտիվ բրոնխիտներով ևալյ ախտորոշումներով հիվանդները։ Իսկ ինչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի: Այս մասին իր էջում գրել է  Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կենտրոնում նշանակված է մի տնօրեն, որը  հերթով ազատում է աշխատանքից պրոֆեսիոնալ համաճարակաբաններին, մանրէաբաններին, վարակաբաններին և այլոց, և նշանակում իր շրջապատի «տաղանդավոր» ընկերներին, որոնք  ազգային կենտրոնում ապահովում են,  օրինակ , անվտանգությունը, ակտիվ կատարում են կենտրոնի աշխատակիցների ներկա-բացակաները և օպերատիվ տեղեկատվություն հասցնում շեֆին։

Հ․Գ․ Կարևորը ՇԵՖՆ է, իսկ վարակները թող տարածվեն։ Ոչինչ,  մեր հիվանդները  ընբռնումով կմոտենան»։

  • Կիսվել: