ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սուր շնչառական վարակների մասով ՀՀ-ում այս պահին նկատվում է որոշակի կայունացում. Ավանեսյան

Սուր շնչառական վարակների մասով ՀՀ-ում այս պահին նկատվում է որոշակի կայունացում. Ավանեսյան

Հայաստանում սուր շնչառական վարակների մասով այս պահին նկատվում է որոշակի կայունացում։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Նրա խոսքով` Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր զարգացումներին, եթե հանկարծ սուր շնչառական վարակների աճ նկատվի։
 
«Սեզոնայնությամբ պայմանավորված փետրվարի վերջից մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում կարող է ևս մեկ ալիք լինել, որի դեպքում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ»,–ասաց նա։
Նշենք, որ դեկտեմբերի վերջին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում, սեզոնայնությամբ պայմանավորված, սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն կա։
 
 

  • Կիսվել: