կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սուր շնչառական հիվանդությունների ակտիվություն է գրանցվում, իրավիճակը վերահսկելի է. Լենա Նանուշյան

Սուր շնչառական հիվանդությունների ակտիվություն է գրանցվում, իրավիճակը վերահսկելի է. Լենա Նանուշյան

Վերջին շաբաթների ընթացքում սուր շնչառական հիվանդությունների ակտիվություն է գրանցվում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Դպրոցահասակ երեխաների շրջանում բացկայությունների թվի մոնիթորինգ ենք իրականացնում, այդ թիվն աճում է։ Այս պահի դրությամբ, մահճակալների հասանելիության առումով, իրավիճակը վերահսկելի է», - ասաց փոխնախարարը։

Նախորդ տարվա համեմատ, ըստ Նանուշյանի, իրավիճակը դեռևս վերահսկելի է․

«Բայց, ամեն դեպքում, ևս մեկ անգամ կոչ ենք անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Պատվաստանյութն անվճար է և հասանելի բոլորին։ Այն լիարժեք պաշտպանում է գրիպի վտանգավոր շտամներից, որոնք կարող են ծանր ընթացք տալ հիվանդությանը»։

  • Կիսվել: