շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սուքիասյանները հերքում են վարչապետ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ Շուշիի մասին աղմկահարույց հարցազրույց տվող կնոջ առնչությունը իրենց ընտանիքի հետ

Սուքիասյանները հերքում են վարչապետ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ Շուշիի մասին աղմկահարույց հարցազրույց տվող կնոջ առնչությունը իրենց ընտանիքի հետ

Սուքիասյանները հերքում են վարչապետ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ Շուշիի մասին աղմկահարույց հարցազրույց տվող կնոջ առնչությունը իրենց ընտանիքի հետ:

Սուքիասյանների խոսնակ Աննա Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է. «Քիչ առաջ կեղծ տելեգրամյան ալիքներից մեկը, ստահոդ լուր է տարածել, թե իբր հրապարակում հարցազրույց տվող մի կին Խաչատուր Սուքիասյանի տան աշխատակիցն է։

Ցավալի է, որ այդ կեղծ լուրը առանց ճշտելու տարածում են նաև մի քանի լրատվականներ։

Պաշտոնապես հայտնում ենք, որ Սուքիասյանների տանը նման աշխատող չկա։ Տարածված լուրը հերթական ստոր սուտն է, որի միակ նպատակը Սուքիասյանների բարի համբավն արատավորելն է»։

  • Կիսվել: