ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Սուքիասյանների կառուցած շենքը հիշեցնում է Նյու Յորքի Times Square-ը

Սուքիասյանների կառուցած շենքը հիշեցնում է Նյու Յորքի Times Square-ը

Աշխարհը վաղուց նոր բիզնես մտածելակերպով է առաջնորդվում։ Մտածելակերպ, որտեղ միաձուլվում են հինն ու նորը։ Սա գործում է գրեթե բոլոր բինզես ոլորտներում։ Նոր տեխնոլոգիաները, նոր լուծումները, ժամանակակից նորարարությունները վաղուց դարձել են բիզնեսի անբաժանելի մասը։

Քաղաքական և մնացյալ գործոնները մի կողմ դնելով, ուզենք թե ոչ Հայաստանում այս մշակույթի կրողը Սուքիասյանների ընտանիքն է, որը ցանկացած ոլորտում նոր մշակույթ ու նոր մտածելակերպ է ներդնում բիզնեսում։ Սուքիասյանների ընտանիքի բինզես գործունեության ցանկացած ոլորտ առանձնանում է իր ոճով, բիզնես մշակույթով և մտածելակերպով։ Դրա վառ օրինակներից մեկը նաև կառուցապատման ոլորտն է։

Աշխարհում շենքերի կառտուցապատման ոլորտում վաղուց նոր մշակույթ է ներդրվել։ Երկաթե կոնստրուկցիաներով ապակեպատ բարձրահարկ շենքերը՝ լուսավորության գեղեցիկ դիզայնով վաղուց զարդարում են աշխարհի խոշոր քաղաքները, այդ թվում նաև մեր հարևան երկրներում։ Հայաստանում սակայն նման շենքեր գրեթե չկան, թեպետ վերջին տարիներին, հատկապես Երևանում, մեծ ծավալի կառուցապատում է իրականացվում։ Երևանի անշուք կառուցապատմանը նոր տեսք է հաղորդում թերևս միայն «Ռոսսիա» կինոթատրոնի հարակից տարածքը, որի փոքրիկ անկյունը հիշեցնում է Նյու Յորքի հայտնի Times Square-ը, իր լուսավոր գովազդային վահանակներով և մեծ էկրաններով։

Այս «լուսավոր մշակույթը» Երևանին նվիրել է Սուքիասյանների ընտանիքը։

Քաղաքի այս հատվածը յուրահատուկ տեսք ունի հատկապես գիշերային ժամերին, երբ հարակից տարածքը լուսավորվում է գովազդային մեծ էկրանների լույսերով։ Բարձրահարկ «Բիզնես կենտրոնի» շենքը ժամանակակից տեսք է հաղորդում քաղաքին։  Ամբողջովին ապակեպատ, արտաքին վերելակային համակարգով և ճարտարապետական գեղեցիկ լուծումներով բարձրահարկն արդեն անտարբեր չի թողնում քաղաքի բնակիչներին և հյուրերին։ Կառուցապատումը բնականաբար բիզնես է, սակայն կառուցապատողները բիզնեսից բացի պետք է նաև յուրահատուկ ճաշակ թելադրեն տվյալ քաղաքի բնակիչներին։ Հենց նման սկզբունքով է առաջնորդվում Սուքիասյանների ընտանիքը։

  • Կիսվել: