ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սուքիասյանն ի՞նչ մեղք ունի, որ ամուսինն իր կնոջ գումարը յուրացրել է. Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում

Սուքիասյանն ի՞նչ մեղք ունի, որ ամուսինն իր կնոջ գումարը յուրացրել է. Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 2021թ. օգոստոսի 16-ին Էլմիրա Աղայանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ իրավապահներին հայտնել է, որ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը 2021թ. հուլիսի 2-ին որպես օգնություն 100.000 դրամ է փոխանցել նախկին ամուսնու՝ Արտակի հաշվեհամարին, որպեսզի վերջինս էլ փոխանցի իրեն, սակայն իր նախկին ամուսինը Ա.Պետրոսյանը գումարը ծախսել է, այդ մասին տեղեկացրել Է.Աղայանին և հայտնել, որ աշխատավարձ ստանալուց հետո օգոստոսի 10-ին գումարը կվերադարձնի, բայց գումարը չի վերադարձրել և չի պատասխանել հեռախոսազանգերին: Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում Ա. Պետրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Հիմա հարց է առաջանում: Խաչատուր Սուքիասյանն ի՞նչ մեղք ունի, որ իր հիմնադրամի փոխանցած գումարը ամուսինը յուրացրել է և չի տվել կնոջը:

Սա նմանվում է «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործության հայտնի հատվածին, որում ոստիկանը պատմում էր, թե ամուսինը վերցրել է կնոջ մատանին, տարել և հարբեցողությամբ զբաղվել: Ֆիլմում մատանին գողացող ամուսինը ուղղիչ աշխատանքային գաղութում զբաղվում էր հանրօգուտ աշխատանքով, թերևս այստեղ էլ կրկնվի այդ պատմությունը:

  • Կիսվել: