շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերակառուցել Արմավիրի մարզի 12 բնակավայրի 15 խորքային հորեր

Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերակառուցել Արմավիրի մարզի 12 բնակավայրի 15 խորքային հորեր

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Ծրագիրն իրականացվում է Մեծամոր համայնքի 12 բնակավայրում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ. Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ, և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Ծրագրի բոլոր 15 ենթածրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 238.35 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60 %-ը՝ պետության կողմից:

Տանձուտ, Հայկավան, Վարդանաշեն, Տարոնիկ, Մրգաշատ, գ. Արմավիր, Արազափ բնակավայրերում կապալառու ընկերությունը «ՀԻԴՐՈՄԱՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, իսկ Երասխահուն, Զարթոնք, Արգավանդ, Բամբակաշատ բնակավայրերում՝ «ԿԱՐՍԻՐ» ՍՊԸ-ն։

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել 12 բնակավայրի 15 խորքային հորեր, իրականացնել ընդամենը 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում։

Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կկազմի 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։

  • Կիսվել: