ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստորագրությունը՝ քաղաքապետինը, որոշումները՝ Ավինյանինը. բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ․ «Փաստ»

Ստորագրությունը՝ քաղաքապետինը, որոշումները՝ Ավինյանինը. բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․««Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Ավինյանն արդեն իսկ «գրավել» է Երևանի քաղաքապետարանն, ու բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ: Մասնավորաբար, բացի մի քանի թաղապետերից, առաջիկայում Ավինյանի պահանջով աշխատանքից կազատվեն նաև քաղաքապետարանի ու թաղապետարանի մի շարք «օդիոզ» դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ազատվողների թվում կլինի նաև մշտապես սկանդալների մեջ հայտնվող՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, որն օրերս, «պիպետկայով» հանդերձ, թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն։

Այս մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի Ավանի նոր թաղապետի նշանակման հետ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու քպական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: