կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, ինչպես նաև Տավուշի մարզի Հաղարծինի վանական համալիր տանող ավտոճանապարհները։ Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Կցորդիչով բեռնատարների համար փակ է նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը։

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Տաշիր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: