Ստեփանավանի փայտե շենքերից մեկի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. լուսանկարներ
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։