հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ, եթե մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք. Արման Թաթոյան

Ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ, եթե մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը կարծում է, որ Երևանում մեկնարկած բողոքի ակցիաների արդյունքում է նաև, որ Արցախում վերականգնվել է գազամատակարարումը։

Նրա խոսքով՝ Լաչինում ստեղծված իրավիճակը միայն Արցախի դեմ չէ, նաև Հայաստանի դեմ է։

«ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը միակ կազմակերպությունն է, որը նշված է եռակողմ հայտարարության մեջ, մինչև հիմա ոտք չեն դրել Արցախ։ Սա ոչ միայն Արցախի դեմ է, այլև՝ Հայաստանի, հայկականության, եթե մենք մտածեցինք, որ սա միայն Արցախի դեմ է, պարտվելու ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Թաթոյանը։

ՀՀ նախկին ՄԻՊ-ն ընդգծեց՝ պետք է համախմբվել, այլ ելք չկա։

Արման Թաթոյանի դիտարկմամբ՝ անպատժելիությունն է, որ Ադբեջանին դրդում է սանձարձակության։

«Միջազգային կառույցները պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն», - ընդգծեց նա։

  • Կիսվել: