կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ստեղծագրության ակադեմիան առաջին շրջանավարտներն ունի

Ստեղծագրության ակադեմիան առաջին շրջանավարտներն ունի

Երևանի դրամատիկական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի նոր՝ «Ստեղծագրության ակադեմիա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխությունը: Բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացներին երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն են ունեցել լսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, սովորել ու քաղել կարևորը՝ հետագա գործերի համար:

Ակադեմիայի շուրջ 150 շրջանավարտ մասնակցության վկայագրեր է ստացել, իսկ արդեն հաղթողները՝ նաև դրամաշնորհային պարգև: Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում:

 
 

  • Կիսվել: