հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստամբուլում թարգմանվել և հրատարակվել է Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն (լուսանկար)

Ստամբուլում թարգմանվել և հրատարակվել է Դանիել Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն (լուսանկար)

1915թ․ ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված արևմտահայ մեծանուն գրողներից մեկի՝ Դանիել Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են թուրքերեն, գրում է ermenihaber.am-ը:

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչությունը Օհաննես Շաշկալի  թարգմանությամբ հրատարակել է «Հացին երգը» ժողովածուն։

Անդրադառնալով Վարուժանի ստեղծագործությանն ու ժողովածուի թարգմանությանը՝ թուրքական «Gazete Duvar» թերթը գրում է․ «Հացի երգիչը» ապրուստի հիմնական աղբյուր հանդիսացող գյուղական կյանքը ծայրաստիճան մանրամասն, աշխույժ և կրքոտ լեզվով վերածել է բանաստեղծության։

«Հացին երգը» միանգամայն կարելի է ընկալել «ձոն աշխատանքին» և «ժողովրդի հացը» իմաստներով»։

  • Կիսվել: