չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստացվել է 28 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Ստացվել է 28 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Օգոստոսի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Դվին-Կանաչուտ ավտոճանապարհին՝ 400 քմ, Վարդաշատ գյուղում՝ 2 հա, Այնթապ գյուղում՝ 3000 քմ,

Լոռու մարզի Մղարթ-Այգեհատ ավտոճանապարհին՝ 5000 քմ, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Լեռնանիստ գյուղում՝ 5 հա, Ջրվեժ գյուղում՝ 1հա, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3,1 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 9 հա, Կապան քաղաքում՝ 500 քմ, Իշխանասար գյուղում՝ 2 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 6200 քմ, Պառվաքար գյուղում՝ 5000 քմ, Չորաթան գյուղում՝ 15 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 42,3 հա:

  • Կիսվել: