շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում արդեն ոչ թե սպառնալիք է, այլ վտանգ. Արա Ղազարյան

Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում արդեն ոչ թե սպառնալիք է, այլ վտանգ. Արա Ղազարյան

Սրանք ցեղասպանության նախապատրաստական քայլերն են, գոնե էթնիկ զտման հստակ քայլեր են, որովհետեւ հասկանում ենք, որ այնտեղ բնապահպաններ չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Ճանապարհին մնացել են մարդիկ, որոնք հաշմանդամություն ունեն, մնացել են երեխաներ, որոնք զրկված են կրթությունից, սոցիալ-մշակութային-տնտեսական իրավունքներն են խախտված. այսինքն՝ մենք ունենք բլոկադա, իսկ դա պատերազմի նախապատրաստման ակտ է։ Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաեւ ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Սովորական տեղաշարժի իրավունքը վերցնում ենք, միացնում ենք մարդու իրավունքների բազմաթիվ հայեցակարգեր եւ դա դնում ենք ավելի լայն օղակով, եւ տեսնում ենք, որ դա բլոկադա է»,- նշեց նա։

  • Կիսվել: