երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սպիտակի ոլորաններում Kia Sorento–ն բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրավոր

Սպիտակի ոլորաններում Kia Sorento–ն բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրավոր

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում 60-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: